slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Մասնակցություն Եվրոպական դատափորձագիտական կառույցների ցանցի (ENFSI) 25-րդ տարեկան ժողովին

Օրերին Փորձաքննությունների ազգային բյուրոյի ներկայացուցիչ, պայթյունատեխնիկական և հրդե¬հա¬տեխ¬նիկական փորձաքննութ¬յուն¬ների բաժնի պետ Դ.Մելքումյանը մասնակցել է Եվրոպական դատափորձագիտա¬կան կառույցների ցանցի (ENFSI) 25-րդ տարեկան ժողովին, որն անցկացվում էր Բելգրադ քաղաքում (Սերբիա): Ժողովին մասնակցում էին անդամներ-կազմակեր¬պությունների 64 ներկայացու¬ցիչներ ավելի քան 27 երկրներից։
Ժողովի մասնակիցների պատվին կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն Բելգրադի քաղաքային խորհրդի շենքում, ուր ողջույնի խոսքով հանդես է եկել Սերբիայի Հանրապետության ներքին գործերի նախարարի առաջին տեղակալը և քաղաքային խորհրդի ներկայացուցիչը։ Պաշտոնական ընդունելության վերջում տեղի է ունեցել դասական երաժշտության համերգ։ 
Ժողովը բաղկացած էր թեմատիկ և գործնական մասերից։ Թեմատիկ մասում ընդգրկված էին զեկույցներ, նվիրված փորձագիտական կառույցների աշխատակիցների անհատական հոգեբանական հետազոտություններին` ուղղված անձնակազմի կառավարման մակարդակի և աշխատանքային պայմանների բարելավմանը, ինչպես նաև փորձաքննությունների կատարման ընթացքում դատական փորձաքննության ընթացակարգային պահանջների խախտման բացասական հետևանքներին։
Ժողովի գործնական մասը նվիրված է եղել Եվրոպական դատափորձագիտա¬կան կառույցների ցանցի (ENFSI) առջև ծագած պրոբլեմներին և դրանց հաղթահարման հնարավոր ուղիներին և եվրոպական ցանցի ապագայի տեսլականին։ Քննարկվող հարցերի շուրջ, մասնավորապես՝ ISO/IEC 17025 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան որոշ անդամ-կազմակերպությունների հավատարմագրման գործընթացի և Եվրոպական Միության Մենաշնորհային ծրագրերին Եվրոպական ցանցի Աշխատանքային խմբերի 2009-2012թթ. մասնակցության և 2012թ-ին ցուցաբերած արդյունքների վերաբերյալ տեղի են ունեցել քննարկումներ, որի արդյունքում հետագա գործունեության ընթացքում բացահայտված թերություններից ու բացթողումներից ձերբազատվելու նպատակով Եվրոպական ցանցի հիմնարար փաստաթղթերում կատարվեցին փոփոխություններ՝ ուղղված վերահսկողության մեխանիզմների խստացմանը։ 
Ժողովի ընթացքում լսվեցին նաև Եվրոպական ցանցի Խորհրդի և Հիմնական կոմիտեների կողմից ներկայացված 2012-2013 թթ. (մինչև 31.03.2013թ.) հաշվետվությունները, որոնք ընդունվեցին Ժողովի մասնակիցների կողմից։
Եվրոպական դատափորձագիտա¬կան կառույցների ցանցի (ENFSI) 25-րդ տարեկան ժողովին Դ.Մելքումյանի մասնակցությունն ուներ կարևոր նշանակություն Փորձաքննությունների ազգային բյուրոյի միջազգային կապերի ամրապնդման և զարգացման համար։ Նա գործնական հան¬դիպումներ է ունեցել մաս¬նակից երկրների՝ Շվեյցարիայի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և Լատվիայի ներկայացուցիչների հետ՝ ձեռք բերելով նախնական պայմա¬նավորվածություններ համատեղ գիտահետազոտական և գիտագործնական աշխատանքների կատարման հնարավորության շուրջ։ 
Հանդիպումներ են եղել դատական փորձաքննության ոլորտում կիրառվող ժամանակակից նորագույն սարքեր-սարքավորումներ արտադրող և վաճառող արտասահմանյան առաջավոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

28 Դեկտեմբեր 2016